▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերդերում տեղ են ազատում

«Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով, Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում` մեկուսարաններում, ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում: Նշենք, որ նախնական կալանքի տակ գտնվողների և դատապարտյալների հիմնարկները տարբեր են` անձի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո նրան այլ հիմնարկ են տեղափոխում: Մեզ ասացին, որ նախնական կալանքի հատվածները հիմա ազատում են․ դատարանները մեծ թվով որոշումներ են կայացնում՝ ոմանց դատավճիռներն են արագացնում, մյուսների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառում, օրինակ՝ տնային կալանք, վարչական վերահսկողություն։ Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին