Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում Մհեր Գրիգորյանը, խոսելով Աբովյանում զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների մասին, նշել է․

«Բերեք դա չանվանենք պետության վերաբերմունք: Չի կարելի նման բան ասել»,- ասել է Գրիգորյանը, միևնույն ժամանակ նշելով, որ դա անընդունելի է.
«Բերեք հնարավորություն տանք, որ լիազոր մարմինները մանրամասնորեն ճշտեն պատճառները, հանգամանքները: Ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի»:
Ըստ Գրիգորյանի՝ երբ կլինի բաց բացատրություն, կլինի նաև գնահատականներ, թե ինչպես են աշխատանքները կազմակերպվել.
«Հարցը զգայուն է, այս պահին ավել բան չասեմ»։


