▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկելու ընթացքում Արմեն Գրիգորյանն առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին:

Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:

Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 21 մասնակից:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին