Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարել է ԱԺ-ի շենքը տոտալ շրջափակման մեկնարկի մասին: Դրանից հետո, ինչպես երեկ, այսօր էլ ուսանողները հավաքվել էին մետրոյի Երիտասարդական կայարանի հարեւանությամբ։ Նրանք դասադուլ էին հայտարարել։ Երիտասարդներին բերման են ենթարկել։ Բերման ենթարկվածների մեջ է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Բերման ենթարկվածներին տարել են Նոր Նորքի ոստիկանություն։ Նիկոլ Փաշինյանը միացել է ուսանողներին ու միասին փակել են հարակից փողոցները։ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ իրենք ընտրել են նոր մարտավարություն՝ դանդաղ երթի։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:
Այսօրվա ծավալվող իրադարձություններին առաջարկում ենք հետևել Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով: