▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեն և «Toyota»-ն այժմ համատեղելի են

Համաշխարհային աստղ Բեյոնսեն պայմանգիր է կնքել հայտնի ճապոնական ընկերություններից մեկի` «Toyota»-ի հետ և նկարահանվել է ընկերության մեքենաների պրոմո հոլովակներում: Օրերս համացանցում է հայնտվել 30 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակներից մեկը, որը կհեռարձակվի աշխարհի ավելի քան 100 երկրներում:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն շարունակում է մնալ «Pepsi» ընկերության գովազդային դեմքը: Տեղեկացնենք, որ անցած տարի ընկերությունը 50 միլիոն դոլար էր վճարել երգչուհուն և դարձել էր նրա համաշխարհային շրջագայության հովանավորը: Իսկ թե ինչքան է վճարել «Toyota» ընկերությունը Բեյոնսեին, դեռևս չի նշվում:

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին