▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյրութում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել, գրում է Լիբանանի հայկական պարբերականներից «Ազդակ»-ը:

 

 

Մահացածը Հարութ Հուսիկյանն է, ոv Բեյրութին պատուհասած փոթորկի ժամանակ ցած է ընկել բնակելի շենքի 9-րդ հարկից՝ վարագույրն ուղղելու ժամանակ: Երիտասարդը մահացել է տեղում: Նշվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել Բեյրութից ոչ հեռու գտնվող հայաշատ Այնճար քաղաքի հայաբնակ թաղամասերում, ջրով է լցվել հայկական եկեղեցու տարածքը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին