yerkirmedia.am-ի տեսանյութում. Ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը բեկումնային շրջադարձ է արձանագրել։ Այս պահին, մեր տեղեկություններում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվում Երեւանում որպեսի "Տեցի կռուգ" հայտնի տարածքում տեղակայված նախկին "Հայկոոպի" բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմաբկցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող "Քաղաքային ունիվերսալ բազա" ՍՊԸ-ն։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախօրեին Արտակ Խաչատրյանը ենթարկվել էր կրկնակի հարցաքննության, որի ընթացքում նաեւ աղոտ մի քանի դրվագներ էր նշել, թե որտեղ է իր նկատմամաբ տեւական բռնություն գործադրվել։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է հենց այն ենթադրյալ վայրը, որտեղ կատարվել է հանցագործությունը։ Այս պահին տուժող Ատակ Խաչատրյանը խուզարկության վայրում է, որտեղ նրա հետ քննիչները կատարում են փորձարարություն: Տեղում աշխատող մեր գործընկերը տեղեկացրեց, որ խուզարկության վայր են եկել ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում
ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետքերը տանում են նրա կուսակցի ուղղությամբ. yerkirmedia.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet