▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ականը ՀՀԿ-ականին հիշեցրել է իր պարտականությունների մասին. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ակսւն քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի հետ կապված։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին