▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ականներն արդեն խմում են «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ թերթի տեղեկություններով, ԲՀԿ գործարարներն ուրախությունից մի քանի օր է՝ ուշքի չեն գալիս: Քեֆը քեֆի հետեւից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ   Արգամիչի կենացը:

Նույն շաբաթ օրը, ժամը մեկից մենարկել է ՀՅԴ ԳՄ նիստը, որը բավական երկար է տեւել, դաշնակցակաները տարբեր մոտեցում ունեն Արգամիչի հարցում, բայց այստեղ էլ նրան «սիրողներ» կան: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ԳՄ-ում 2 թեւ կա. որոշ հավատավոր ընկերներ պնդել են, որ պետք է մտնել ազգային համաձայնության կառավարություն, ԲՀԿ-ն էլ պետք է ներկայացված լինի այնտեղ,  պետք է կոալիցիայի հենքում լինեն իրենց հայտնի 7 կետերը, պորտֆելների մասով նախընտրելի են սփյուռքի, մշակույթի եւ սոցապնախարարությունները:

Բայց ԳՄ նիստն ավարտվել է առանց համաձայնության գալու: Քննարկումները ՀՅԴ-ում դեռ կշարունակվեն: Բայց էական է, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա: Իսկ ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի քաղաքական կոնսուլտացիան կկայանա, հավանաբար, հինգշաբթի օրը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին