▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն քաղխորհրդի և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստ է հրավիրում

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ, վաղը,  փետրվարի 13-ին, 12.00-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության համատեղ նիստ: 

Բնականաբար, համատեղ նիստի հիմնական թեման լինելու է ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, որում ՀՀԿ ղեկավարն անդրադարձել է  ներքաղաքական կյանքին ու նաև բավական կոշտ գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին