▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնականաբար, ոչ մեկս չենք ցանկանում թանկացում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնում քննարկվել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարել է.   «Հարցերը բավականաչափ կարեւոր են ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ միայն 6-7 դրամներն են։  Բնականաբար,  ոչ մեկս չենք ցանկանում թանկացում։ Խնդիրը ավելի գլոբալ է։ Խնդիրը չարաշահումների մեջ չէ։ Այդ 7 դրամի մեջ հստակ է,  որ որեւէ չարաշահում ներառված չէ»: 

«Մենք շատ հարգալից ենք վերաբերվում մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին, բոլոր գործընթացները պետք է լինեն խաղաղ ճանապարհով»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովն ու նշել, թե  իշխանությունները ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ն  ունենա հնարավորինս կայուն էներգետիկ անվտանգության համակարգ, որի որոշումները ավելի ընկալելի լինեն հասարակության համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին