▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ուժային կառույցները սպասում էին հրահանգի նիկոլի դեմ դուրս գալու համար. Քոչարյանը պահանջեց ընտրություններ և վերածնեց Փաշինյանին

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը հիմա ուժեղ է քան երբևէ, բայց նաև իր իշխանավարման ամենաթույլ վիճակում է: Սա շատ կարևոր ֆենոմեն է, որ հստակ հասկանալ է պետք:

5 ամիս առաջ Փաշինյանի խոսքերով իր ԱԳՆ-ում Միքայել Մինասյանի անունը լսելիս ջանները դող էր ընկնում: Ոստիկանությունը վերից վար սպասում էր հրահանգի Փաշինյանի դեմ դուրս գալու համար, նույն վիճակը ՊՆ-ում էր ու ԱԱԾ-ում, դատարանները հրաժարվում էին քննել ընդդիմադիրների վրա կարված գործերը: Այդ իրավիճակում Քոչարյանը պահանջեց ընտրություններ անցկացնել և փաստացի վերածնեց Փաշինյանին:

http://asekose.am/filemanager/uploads/Qocharyan-Pashinyan.jpg

Հիմա իրավիճակը լրիվ այլ է: Փաշինյանը ինստիտուցիոնալ կառավարման առումով որևիցէ խնդիր չունի: ԱԺ փոխնախագահ չառաջադրելը միակ հնարավորությունն էր իշխանության մեջ ինստիտուցիոնալ ճգնաժամ ստեղծել, բնականաբար Քոչարյանը արեց ամեն ինչ որ դա հանկարծ տեղի չունենա:

Սակայն սրա հետ մեկ տեղ Փաշինյանի վարկանիշը էականորեն նվազում է ու պատճառը այն է, որ Քոչարյանն է սննկանում: Փաշինյանի հավաքած քվեները պայմանավորված էին բացառապես հակաքոչարյանական կոնսոլիդացիայով: Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ էդ մարդը այդքան էլ վախենալու չէ ու մեղմ ասած անգործունակ է, հետևաբար Փաշինյանը ժողովրդի ընկալման մեջ այլևս այդքան էլ անհրաժեշտ չէ...

Մոտ ապագայում Քոչարյան-Փաշինյան տանդեմը պետք է փորձի ակտուալիզացնել նախկինոֆոբիան, որպեսզի նորից լեգիտիմացնի Փաշինյանի անհրաժեշտությունը: Մնացած բոլորի պարտականութկունն է աշխարհաքաղաքական տարատեսակ շահեր սպասարկող այդ զույգի կտերը չուտել » :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին