▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են. Նիկոլ Փաշինյան

 

 

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի նախատեսվում է բյուջեից գումար հատկացնել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին: Որոշման ընդունումը պայմանավորված է սուբվենցիաներ ստանալու անհրաժեշտությամբ` համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղված ծրագրերի համաֆինանսավորման անհրաժեշտությամբ: Ծրասգրի ընդհանուր արժեքը կազմում է 880 միլիոն դրամ, մրցույթների արդյունքում այն կազմել է 666 միլիոն դրամ: Դրանում պետության համաֆինանսավորման գումարը կազմում է 278 միլիոն դրամ: «Չնայած մենք խոստացել ենք շատ մեծ թիվ հատկացնել այդ նպատակին, բայց այս ոլորտում չենք կարողանում աշխուժություն ապահովել:  Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով  10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200-300 մլն-ի շրջանակներում»,- նշեց նա:

Պապիկյանն ասաց, որ 10 մլրդ դրամն այս տարի սպառել չեն կարող, առաջարկեց մյուս տարվա հայտերն սկսեն ընդունել այս տարվա նոյեմբերից, որպեսզի մյուս տարվա սկզբից գումարները հատկացվեն համայնքներին:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարը տրամադրել, սակայն համայնքները չունեն ծրագրերը կամ ֆինանսական միջոցները.

«Մենք իսկապես պետք է քննարկենք՝ այդ 10 մլրդ դրամն արժե՞ այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե չարժե: Վերջին շրջանի բացահայտումները ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք ունենք լուրջ ռիսկեր, մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն, մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- ասաց նա:

«Մենք ասում ենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, բայց երբ ուսումնասիրում ենք, թե այդ սահամանփակ միջոցները ինչպես են օգտագործվում, ստացվում է, որ այդքան էլ «սահամափակ» չեն, քանի որ օգտագործվում են հնարավորությունների 30-40 տոկոսի չափով, մնացածը «նետվում են ձորը, և մենք պետք է այդ ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ ոչ ոք ոչինչ չնետի ձորը: Հենց այսօրվա դրությամբ եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի բոլոր ոլորտներում:

Ցավոք սրտի մենք այսօր ունենք իրավիճակ, որ բառացիորեն ամեն տեղ ստուգող մարմինները ծավալների, գործելակերխի ու ցինիզմի տեսակետից ցնցող բացահայտում են անում: Մինչև մենք այդ անցքերը չփակենք, այլ թեմաներով խոսելը անլուրջ կլինի: Համայքները այսօր գումար չունեն, որ մասնակցեն այդ 10 միլիարդ դրամի համաֆինանսավորմանը: Ինչի՞ պետք է ունենա գումար, եթե դպրոցի տնօրենը 20 հոգի իր բարեկամներից նշանակել է, ովքեր չեն աշխատում, իսկ աշխատավարձը յուրացվում է: Պետք է շատ ուշադիր լիենենք»,- ասաց վարչապետը: Նա դիմեց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ ասելով, որ այս հարցում այդ կառույցը պետք է ուշադիր ու նախանձախնդրի լինի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին