▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր պատերազմները մերժում ենք «Բարի լույս»-ով

Սիպիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը ներկայացնում են «Բարի լույս» երգի տեսահոլովակը. Պոլսահայ սիրված երգչուհի Սիպիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը (որը բացառապես կազմված է հայաստանցի աշակերտներից ) ներկայացնում են «Մաղթենք բարի լույս ,թող բարին հաղթի» կարգախոսով «Բարի լույս» ստեղծագործությունը , որը յուրօրինակ ուղերձ է ողջ մարդկությանը ՝ լինել բարի ու բարությամբ հաղթել չարին ։

«Մայր բնությունն այնքան գեղեցիկ գույներ ու բույրեր է պարգևել մարդուն. գետի շառաչը, երփներանգ ծաղիկների բուրմունքը, անտառի մեղմ խշշոցը , կապույտ երկինքը։ Սակայն մարդկությունը, տեղիք տալով իր եսասիրությանը, կարծես նահանջել է իր կոչումից ՝տեսնել ու վայելել բնության հրաշքները, ձուլվել նրա մեջ , դառնալ նրա մի մասնիկը , ինչպես որ նախատեսել էր Արարիչը։ Ինքնասիրության պատճառով աշխարհի չորս կողմերում բռնկված բոլոր պատերազմները մերժում ենք Բարի լույսով, որովհետև ամեն մի բարի լույս օրհնանք ու լավատեսություն է , հույս է, հաշտություն աղերսող մանուկների համար ։ Ուրեմն՝ Բարի լույս ողջ աշխարհին »,-նշում է երգչուհին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին