▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորին՝ անկախ իրենց հայացքներից և քաղաքական նախասիրություններից, հրավիրում եմ Ազատության հրապարակ. Սեֆիլյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրելու է Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթը։

/filemanager/uploads/Jirayr_Sefilyann.jpg

Հասկանալի է, որ նա որպես սահման նկատի ունի ոչ թե 1920 թ. փետրվարի 24-ին Ազգերի Լիգայի կողմից որոշված պետական, այլ 1921 թ. մարտի 16-ի հայակործան Մոսկվայի պայմանագրի կատարման համատեքստում ստալինյան բռնապետությամբ գծված վարչական սահմանը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս արգելակներ չունի, դարձել է թշնամու ձեռքի գործիք և, եթե մնա կառավարման ղեկին, ապա մինչև վերջ հասցնելու է Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական ծրագիրը։

Մեզ մնում է մեկ ելք՝ համախմբվել, հեռացնել այդ չարիքին և ստեղծել ազգային կառավարություն։

Բոլորին՝ անկախ իրենց հայացքներից և քաղաքական նախասիրություններից, վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 19։00-ին հրավիրում եմ Ազատության հրապարակ»,-գրել է նա։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին