▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս ապրում ենք եզդիների ողբերգությունը, սակայն անզորությունը ստիպում է լուռ սգալ...

 

Մեր հասարակությունը կորցրել է ադեկվատությունը
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի պետական մարմիններն ու հասարակությունն ադեկվատ չեն արձագանքում Իրաքում եզդիների շարունակվող ցեասպանությանը:
Ես չէի ուզենա, որ եզդիները հեռուն գնացող ենթադրություններ անեն՝ կարծելով, թե իրենց նկատմամաբ մեր երկրում խտրական վերաբերմունք է:
Նման բան չկա ու դա բազմիցս ապացուցվել է:
Մեր պետական համակարգն ու հասրակության մի մասը կորցրել են ադեկվատ արձագանքման կարողությունը:
Շաբաթներ առաջ բոլորս փնտրոմ էինք մեր ԱԳ նախարարին, երբ լարված էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու պատերազմն վերսկսման վտանգ չկար: Այդ մարդը չկար ու չկար եւ հայտնվեց միայն այն բանից հետո, երբ պատերազմի վտանգն անցել էր ու հնարավոր բոլոր մայրքաղաքներից արձագանքել էին տեղի ունեցածին:
ԼՂ խնդիրն ուղղակիորեն է առնչվում Հայաստանին, նրա ԱԳՆ-ին ու ինչո՞ւ են հիմա եզդիները զարմացած մեր ԱԳՆ-ի դանդաղկոտության վրա, երբ ԼՂ հարցում նա ընդհանրապես բացակա էր:
Սոցիալական բևեռացման անդունդին հայտնված մեր հասարակությունը կորցրել է իդեալները, ապագայի նկատմամաբ հավատը ու իր շուրջը տեղի ունեցողին արձագանքում է սուբյեկտայնությունը կորցրածի բարդույթով:
Մեր քաղաքացիներն ցավ են ապրում, երբ կեղքվում են, սակայն չեն ընդվզում էլեկտրաէներգիայի սակագնի բարձարացման դեմ, որովհետև համարում են, որ անզոր են:
Մենք բոլորս ապրում ենք եզդիների ողբերգությունը, սակայն անզորության կործանարար բարդույթը ստիպում է սոսկ լուռ սգալ...

Մեր հասարակությունը կորցրել է ադեկվատությունը

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի պետական մարմիններն ու հասարակությունն ադեկվատ չեն արձագանքում Իրաքում եզդիների շարունակվող ցեասպանությանը:Ես չէի ուզենա, որ եզդիները հեռուն գնացող ենթադրություններ անեն՝ կարծելով, թե իրենց նկատմամաբ մեր երկրում խտրական վերաբերմունք է:Նման բան չկա ու դա բազմիցս ապացուցվել է:

Մեր պետական համակարգն ու հասրակության մի մասը կորցրել են ադեկվատ արձագանքման կարողությունը: Շաբաթներ առաջ բոլորս փնտրոմ էինք մեր ԱԳ նախարարին, երբ լարված էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու պատերազմն վերսկսման վտանգ չկար: Այդ մարդը չկար ու չկար եւ հայտնվեց միայն այն բանից հետո, երբ պատերազմի վտանգն անցել էր ու հնարավոր բոլոր մայրքաղաքներից արձագանքել էին տեղի ունեցածին:ԼՂ խնդիրն ուղղակիորեն է առնչվում Հայաստանին, նրա ԱԳՆ-ին ու ինչո՞ւ են հիմա եզդիները զարմացած մեր ԱԳՆ-ի դանդաղկոտության վրա, երբ ԼՂ հարցում նա ընդհանրապես բացակա էր:

Սոցիալական բևեռացման անդունդին հայտնված մեր հասարակությունը կորցրել է իդեալները, ապագայի նկատմամաբ հավատը ու իր շուրջը տեղի ունեցողին արձագանքում է սուբյեկտայնությունը կորցրածի բարդույթով:Մեր քաղաքացիներն ցավ են ապրում, երբ կեղքվում են, սակայն չեն ընդվզում էլեկտրաէներգիայի սակագնի բարձարացման դեմ, որովհետև համարում են, որ անզոր են:

Մենք բոլորս ապրում ենք եզդիների ողբերգությունը, սակայն անզորության կործանարար բարդույթը ստիպում է սոսկ լուռ սգալ...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին