«Վաղը ՀՀ կառավարության շենքի դիմաց պահանջելու ենք ուսման վարձավճարների մասին որոշման կասեցում, թող ԿԳ նախարարն իջնի և, եթե ասի, որ ռեկտորներն են դա որոշել, թող գա և մեզ հետ բողոքի»,-խոսելով ԲՈւՀ-ում ուսման վարձավճարների թանկացումից` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստները` հավելելով, որ ԲՈւՀ-ն այսօր վճարում է նույն հարկը, ինչ գիշերային ակումբը կամ որևէ խանութ:
Ակտիվիստների խոսքով շարժումը ինքնաբուխ է, սկսվել է «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժումից:
Անի Կարապետյան