▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բուլղարիա, Վրաստան, Հայաստան. պայթած բեռնատարի երթուղին». ՌԴ ՔԿ

ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ պարզել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար, փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են/Տեսանյութը դիտել Asekose.am-ի տելեգրամ ալիքում/. «Ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել ՌԴ քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,- ասել էր նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին