▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսթագի թուրք պատգավորը պահանջում է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ ստանալ:

Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ սոցցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչում, նույնիսկ իրեն անվանել են «Հայ պոռնիկ»:

Օգտատերերից մեկն էլ պատգամավորի հասցեին գրել է. «Նրան գլխից խփողին՝ 100 հազար եվրո պարգևավճար»: Ըստ թուրքական «Marmaragazetesi» պարբերականի՝ Դաղդելենը, արտահայտելով իր վրդովմունքը ասել է, որ պետք է արգելել ինչպես պատգամավորներին սպառանացող անձանց այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա:

Միևնույն ժամանակ Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրք նախարար Այդան Օզողուզը «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցում Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններին խորհուրդ է տվել ողջամտության կոչով հանդես գալ: Նա նշել է, որ թեև Գերմանիայում ապրող թուրք պատգամավորները չեն մոռացել իրենց ծագումը և արմատները, այնուամենայնիվ, իրենք չեն պատրաստվում Թուրքիայի համար դառնալ խամաճիկ:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին