Այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ ԱԺ-ն չվավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։
Այստեղ հավաքվածները համոզված են, որ ԱԺ-ի պատգամավորները ովքեր փորձում են վավերացնել այս պայմանագիրը չեն գիտակցում , թե ինչ սխալ են գործում:
Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ -ին հանձնեցին 131 նամակ, յուրաքանչյուր պատգամավորին առանձին, որում հորդորվում է դեմ քվեարկել պայմանագրին և նշվում է, որ պայմանագիրը վաղ թե ուշ կանգնելու են արդարադատության առաջ:
ԱԺ-ի դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ ԱԺ-ն չվավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ հանձնեցին 131 նամակ, որում յուրաքանչյուր պատգամավորի հորդորվում է դեմ քվեարկել պայմանագրին: