▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը»

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։
Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։
Միացե՛ք բոյկոտին...»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին