Մեծ էկրան է բարձրացել լեգենդար «Բրիգադայի» շարունակությունը`«Բրիգադա 2. ժառանգը»:
Բրիգադա 2-ի սցենարը փոփոխվել է 7 անգամ: Գլխավոր հերոսը Սաշա Բելիի որդին է` Իվանը։ Երիտասարդը 18 տարի հանգիստ ապրել է ԱՄՆ-ում, իսկ հետո իմացել է «հոր ժառանգության» մասին։ Նա ուղևորվում է Ռուսաստան, որպեսզի տեր կանգնի հոր թողած ժառանգությանը:
Դերասանական կազմում արդեն ծանոթ դեմքերից մնացել են միայն Եկատերինա Գուսևան եւ Ալեքսանդր Ինշակովը։ Նոր ֆիլմում գլխավոր դերը կատարել է Անդրեյ Մակարևիչի որդին` Իվան Մակարևիչը:
Իսկ Սերգեյ Բեզրուկովը հրաժարվել է նկարահանվել շարունակության մեջ:
Ֆիլմի ռեժիսորն է Դենիս Ալեքսեևը: