▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանացի թղթակցի զայրույթը. Թուրքիայի ատլետիկայի ազգային հավաքականում բազմաթիվ այլազգիներ կան

Թուրքական «Hürriyet»-ը նշում է, Բրիտանական «Telegraph» հայտնի պարբերականի թղթակից Բեն Բլումը քննադատել Թուրքիայի թեթև աթլետիկայի ազգային հավաքականին, որի կազմում փաստորեն հանդես են գալիս բազմաթիվ ոչ թուրք մարզիկներ: Վերոնշյալի մասին իր դժգոհությունը թղթակիցը հայտնել է «Twitter»-ում, այն բանից բանից հետո, երբ 10հզ մետր մրցավազքում հաղթող էր ճանաչվել Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող ազգությամբ քենիացի Յասեմինը Ջանը:

Այժմ Թուրքիայի ատլետիկայի հավաքականը մասնակցում է Ամստերդամում ընթացող Եվրոպայի ատլետիկայի առաջնությանը` 48 մարզիկով: Գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «Թուրքիայի ատլետիկայի ազգային հավաքականի կազմում հանդես է գալիս 7 քենիացի, 2 ջամայկացի, 1 եթովպացի, 1 կուբացի, 1 հարավաֆրիկացի և 1 ադրբեջանցի: Սա ի՞նչ հիմարություն է: Մարզիկների այլ երկրներ տեղափոխվելու վերաբերյալ ինչ-որ բան պետք է արվի: Շատերը պարտադրողաբար հասնում են Թուրքիա: Տպավորություն է ստեղծվում, թե դուք պարզապես կարող եք գնել ոսկե մեդալները»:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին