▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրիտանացին փնտրում է մեկի, ով կհամաձայնվի «ծովացուլ» դառնալ

Բրիտանացի մի մեծահարուստ համացանցում, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է տարածել: Նա գրել  է, որ իրեն անհրաժեշտ է մեկը, ով կհամաձայնվի  տնային  ծովացուլ «դառնալ»` համապատասխան համազգեստով: Միաժամանակ խոստացել է, որ «կենդանուն» կապահովի անհրաժեշտ խնամքով: Այս մասին գրում է vesti.ru-ն:

Բրիտանացին պատմել է, որ ժամանակին «ծանոթացել» է մի ծովացուլի հետ` նրան անվանելով Գրեգորի: Նրանց միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել, սակայն բրիտանացին ստիպված է եղել լքել նրան: Արդեն թոշակառու բրիտանացին մինչ օրս կարոտում է ծովացուլին: Եվ նրան անհրաժեշտ է մեկը, ով կփոխարինի կենդանուն:

«Ես երբեք ոչ մի կենդանի էակի հետ այդքան չեմ կապվել: Նրանից բաժանվելուց հետո մի քանի ամիս սիրտս չէր հանգստանում: Ես թոշակառու եմ, ապրում հսկայական  տան մեջ, ինձ ընկեր է հարկավոր»,- գրել է բրիտանացին:

 Նա նշել է,  որ «ծովացուլն» աշխատելու է օրական 2 ժամ, սակայն ստիպված է լինելու ձկնեղեն ու խեցգետին ուտել: Նրան կերակրելու է տերը: Փոխարենը` «ծովացուլը» կարող է առանց վարձի ապրել բրիտանացու տանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին