▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բռնի գործողությունները, անչափահասների նկատմամբ վայրագությունները շատ հին ձեռագիր են հիշեցնում». Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր  Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավոք, երկրում չեմ ու այս օրերին չեմ կարող ներկա լինել ֆիզգորոդոկ թաղամասում, սակայն այն ինչ տեսել եմ տեսանյութերով, այն ինչ պատմել են ականատես գործընկերները` զազրելի, անընդունելի է։
Բերման ենթարկելու բռնի գործողությունները, անչափահասների նկատմամբ վայրագություններն ու անօրինականությունները շատ հին ձեռագիր են հիշեցնում, որոնց դեմ տասնյակ տարիներով ենք պայքարել, այդ թվում` իմ բազում նախկին գործընկերների հետ միասին, որոնց ուղիղ պատասխանատվությունն է այսօր այս ամենը կանխելն ու դատապարտելը։
Ոստիկանությունն առաջին հերթին ՔԱՂԱՔԱՑՈւ և պետության շահի պաշտպանն է, ոչ թե մասնավոր սեփականատիրոջ, որի սեփականության իրավունքը բազմաթիվ խախտումներով և խիստ կասկածելի գործարքներով է ձեռք բերվել, և պետք է պարտադրել վերանայել այդ թույլտվության որոշումը, ոչ թե ոտնատակ անել քաղաքացիներին։
Հուսամ` այս խիստ կարևոր սկզբունքը դեռ չեք մոռացել»:

 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին