«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, պատասխանելով լրագրողի հարցին՝ խոսվում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մինչդեռ երեկ կրկին զոհ ունեցանք և վիրավորներ. Ադրբեջանի հետ հնարավո՞ր է խաղաղության դարաշրջան բացել, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել է.
«Ես կարծում եմ՝ բոլորի հետ էլ հնարավոր է, ցանկացած հարևանի հետ: Պիտի մի բան գիտակցենք՝ մեր սերունդներն ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ այլ երկիր տեղափոխել: Անընդունելի են այս պրովոկացիաները, անընդունելի է, որ զոհեր ունենք, բայց պետք է ինչ-որ մի պահի և՛ իրենք գիտակցեն, և՛ իրական խաղաղության գործընթացը համարել սկսած կամ համարել, որ խաղաղության գիտակցության պարտավորությունների մեջ ենք»