▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում. Հայկ Մարության

Մայրաքաղաքի բնակիչներն այսօր կրկին քաղաքապետարանում էին իրենց խնդիրներով, առաջարկներով ու դիտարկումներով: Հերթական ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է լսել քաղաքացիներին: 
Արծարծված խնդիրների մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, պարզաբանումներ և հանձնարարականներ: 

 


Ներկայացնելով քաղաքային իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կայացվող ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում և բխելու է բնակիչների շահերից: 
Ի դեպ, այն քաղաքացիները որոնք չեն հասցրել գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության, կարող են առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակ իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներին։

 

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին