▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկանում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից»․ Զախարովա

Երևանում վստահեցնում էին, որ Արևմուտքի երկրների հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ե՛վ Վաշինգթոնը, և՛ Բրյուսելը նպատակ ունեն խզելու Հայաստանի և Ռուսաստանի միջև կապն ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում։ Արևմտամետները ձգտում են նաև լարվածություն մտցնել հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի միջև, որքան էլ գեղեցիկ խոսքեր ասեն հոգատարության, խաղաղության մասին։ Հայաստանը դարձել է գործիք, որի օգնությամբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են մեծ բռնկում հրահրել։ Չեն կարողանում ո՛չ հաշտեցնել, ո՛չ կարգավորել, ո՛չ կանգնեցնել արյունահեղությունը։ Միամտություն է կարծել, թե Արևմուտքը կուժեղացնի Հայաստանի պաշտպանունակությունը, կբարձրացնի սահմանային անվտանգությունը, կապահովի Հայաստանի տնտեսական բարգավաճումը։ Հակառակը, ցանկանում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգետիկայից»,- ասել է Զախարովան։

Դիտեք նաև՝

***

Հայաստանից հստակ արձագանք ենք սպասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե, իբր, ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ժամանակ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Չենք զարմանա, եթե պարզվի, որ ՌԴ ռազմաբազան և սահմանապահները փոխարինվում են արևմտյան մասնագետներով»,- ասել է Զախարովան։

***

Ադրբեջանի իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր ունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ողջունում է այդ քայլը։ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան։ Սակայն այդ հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից։ Ուստի պետք է ահռելի աշխատանք կատարել՝ համալիր կերպով կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է Զախարովան։

***

Ամեն օր համոզվում ենք, որ ԵՄ-ն դրական ներդրում չի կատարում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են տարբեր սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերը։ Օրերս Հայաստան է ժամանել կանադացի փորձագետ։ Թե որն է հայերի համար նման որոշման կարևորությունը, դեռ պարզ չէ։ Միայն պարզ է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկերը՝ ԵՄ-ն, օգտագործվում է Վաշինգթոնի կողմից՝ տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժեր ներգրավելու համար»,- ասել է Զախարովան։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին