▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց ուշագրավ տեղեկատվություն` արտագաղթի վերաբերյալ. «ՀԺ»

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն, անցած տարվա դեկտեմբեր ամսին Հայաստան է մուտք գործել ՌԴ-ում հաշվառված 2 հազար 363 ավտոմեքենա և դուրս եկել 1 036-ը։ Սա զգալիորեն ավելի շատ է 2012 թվականի համապատասխան ցուցանիշից։ 2012 թվականի դեկտեմբերին Հայաստան էր մուտք գործել ՌԴ-ում հաշվառված 1 596 ավտոմեքենա և ետ գնացել 702-ը։ Սա չափազանց ուշագրավ տեղեկատվություն է։

 

Խնդիրն այն է, որ ՌԴ-ում հաշվառված այս մեքենաներով Հայաստան են եկել հիմնականում մեր համաքաղաքացիները, որոնք այլևս բնակվում են Ռուսաստանում, արտագաղթել են Հայաստանից և բնակություն հաստատել այդ երկրում։ Ու հիմա Հայաստան են գալիս ամանորը իրենց՝ այստեղ դեռ մնացած հարազատների հետ նշելու։ Եվ եթե մի տարվա ընթացքում ՌԴ հաշվառում ունեցող ավտոմեքենաների մուտքն ու ելքը Հայաստան աճում է մոտ 50 տոկոսով, նշանակում է, որ մոտավորապես այդքանով ավելացել է ՌԴ-ում արդեն հաստատված, տնավորված և ամանորը հայրական տանը նշելու նպատակով մեքենայով եկող մեր հայրենակիցների թիվը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին