▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկը ֆիքսել է՝ ո՞վ է Երևանում այրել  ՔԿՎ-ի ավագ օպերի մեքենան

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե՞ս  և ո՞վ է Երևանում, Աթոյան անցուղում, այրել  «Nissan» մակնիշի մեքենան․ Asekose.am-ի տեղեկություններով, այն պատկանում է Քրեակատարողական վարչության ավագ օպեր Կարեն Գրիգորյանին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը և սրահը։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին