▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ կարգախոսը՝ դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը»․ Վարդան Ղուկասյան

«Շատ լրատվամիջոցներ հրապարակումներ չեն անում՝ վախենում են քաշքշուկներից ու դատական պրոցեսներից, մեր դեպքում դա չկա, և չինովնիկը հասկանում է, որ եթե խնդիրը չլուծվեց, Վարդան Ղուկասյանը կարող է խոսել նրա սիրային կապերի, նրա տղայի` բանակից ազատված լինելու, ապօրինի գույքի մասին․ այսինքն, դա է առաջին հերթին վախի մթնոլորտ ստեղծում, հետո նոր «սեքս-շքերթը»»,- այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշեց ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ ընդգծելով, որ պաշտոնյաներն առաջին հերթին վախենում են կոռուպցիոն բացահայտումներից, որից հետո կարող են իրենց տուն գնալ իրավապահ համակարգի ներկայացուցիչները։

Անդրադառնալով դիտարկմանը, որ, կարմիր գծեր հատելով, հաճախ հայտնվում է մարդկանց ընտանիքներում և թիրախավորում է անգամ կանանց ու անչափահաս երեխաներին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց․ «Վարդան Ղուկասյանն ունի մի կարգախոս` դուք քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը։ Երբ որ պետական չինովնիկը քանդում է երկիրը, նրա նկատմամբ հումանիտար մոտեցում ցուցաբերելը համարում եմ սխալ․․․ Երբ որ այդ մարդուն ասում ես՝ մի՛ արա, մի՛ թալանի, քաղաքացու խնդիրը լուծի, քաղաքացին քո գործունեության պատճառով սոված է, հայտնվել է անելանելի վիճակում, այդ քաղաքացին կնիկ, երեխա չունի՞։ Ունի։ Այսինքն, չինովնիկի կնիկ-երեխան ադամանդյա արգանդից են դուրս եկել, քաղաքացունը սվորակա՞ն․․․ Մինչև չինովնիկի դուռը չեն ծեծում, չի հասկանում, որ չոռը եկավ իր տունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին