▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համահայկական հիմնադրամը` համահայկական դատարկաբանություն»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համահայկական դատարկաբանություն․
Անցյալ տարեվերջին կայացած դրամահամաքի արդյունքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Պետրոս Ղազարյանի մոտ ամփոփելիս առանձնահատուկ հրճվանքով հայտարարեց, որ դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է 15,302,500 ԱՄՆ դոլար, որը, ըստ Արշամյանի, վերջին 10 տարիների հավաքագրված ամենաբարձր ցուցանիշն է: Պետրոս Ղազարյանը մոռացավ ասել, որ այդքան գումար Ադրբեջանում մեկ օրում կաշառք են տալիս միմյանց և չհետաքրքրվեց, թե այդ գումարով ռազմավարական նշանակության ի՞նչ մանկապարտեզ կարելի է կառուցել` հանած հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձն ու տրանսպորտային ծախսերը:
Տարեսկզբին էլ հիմնադրամն իր կայքէջում այսպիսի տեքստ է դրել. «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ–ում բռնկված անտառային հրդեհների կապակցությամբ իր զորակցությունը և կարեկցանքն է հայտնում Լոս Անջելեսի բնակիչներին և հայ համայնքին»:
Հիմնադրամի ղեկավարությանը հիշեցնեմ, որ իրենք կոչվում են ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ուստի դատարկ զորակցության փոխարեն կարելի էր հայտարարել, որ հիմնադրամը պատրաստ է միջոցներ տրամադրել ու աջակցել անօթևան մնացած մեր հայրենակիցներին` թեկուզ դա հնչեր շատ խորհրդանշական ձևով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին