▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարչյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում

Հայաստան դաշինքի անդամ, Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Տեղեկություններ են տարածվում, որ պրոֆեսոր Չարչյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանը հրավիրվել է ԱԱԾ, որտեղ իր վրա ճնշում է գործադրվում, որպեսզի դատավորը կալանքի որոշում կայացնի Չարչյանի գործով։

Գործընթացն իրականացնում է անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ Դատավորը կարծես դիմադրում է, քանի որ որոշում դեռ չկա։ Ամեն դեպքում, չեք մարսելու տղերք, ձեզ մնացել են հաշված ժամեր»:

Նշենք, որ 168.am-ն այս մասին գրել էր․ «դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։

Վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։

168.am-ի տեղեկություններով, պարզվում է, 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։

Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։

Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստորեն պահում են պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։

Փաստորեն ՀՀ-ում իսկապես աննախադեպ իրավիճակ է, որովհետև երբեք դեռևս խորհրդակցական սենյակից դատավոր չէր առևանգվել։

Մեր տեղեկություններով այդ ողջ գործընթացը կազմակերպվել ու ղեկավարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին