▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի փեսան չի մասնակցել Աբովյանի նորընտիր քաղաքապետի քեֆին. «Հրապարակ»

«Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակը: «Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որևէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյւսնը:

 

Հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք մասնակցել ձեր հանձնաժողովի գլխավոր մասնագետ Վահագն Գևորգյանի հաղթանակի «տոնական արարողություններին», Աժ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տարակուսեց. «Քե՞ֆ են արել, տեղյակ չեմ», ապա կատակեց. «Վայ թե նեղանամ»։ Մի նեղացեք, Ծառուկյանն այլևս քաղաբականության մեջ չէ. Ձեր ներկայությունը «կքաղաքականացներ» սույն տոնակատարությունը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին