▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին շանտաժի՞ են ենթարկում. «168 ժամ»

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը», կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

ՀԱԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը` դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ: Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ:

Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի՝ ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում...»,- գրում է «168 ժամը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին