Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է քաղաքական անցյալի, «նոր» և «հին» ազատությունների մասին:

«Փաստաթղերիցս մեկն էի ման գալիս, և գտա մի բան, որն ինձ հիշեցրեց վարչապետի ասուլիսից մի դրվագ: Վարչապետն ասում էր, որ հիմա Հայկ Մարությանին քննադատում են ավելի շատ, քան այն ժամանակ Տարոն Մարգարյանին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ ցույց տալով հայտնի «Զիբիլիքս» գործի փաստաթղթերը:

«Այն ինչ գտանք աղբամաններից, այն ժամանակ ինձ հանձնեց «Ելք» խմբակցության ղեկավարն՝ ի պահ: Լսելով նրան, հիմա տպավորություն է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելը խաղուպար է դարձել ՝ դրանից բխող տխուր հետևանքներով»,- նշեց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


