▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավդ տանեմ, ես կամազների հետ գործ չունեմ. Սամվել Ալեքսանյան

«Ցավդ տանեմ, ես կամազների հետ գործ չունեմ»: Այսօր լրագրողին ասաց Սամվել Ալեքսանյանը:

Azatutyun.tv-ի հարցին՝քաղաքապետարանին կամազ նվիրած ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, Սամվել Ալեքսանյանն արձագանքել է՝ «սաղ երկիրը գյուղ տեղ ա»։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Կարապետյանը ցանկը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում։

Իսկ մինչ այդ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները: Դրան հաջորդել էր Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Կարդացեք նաև՝

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն արեց ու պատասխանեց քննադատություններին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին