Հունվարի 28-ը մեզ համար կարևոր նշանակություն և խորհուրդ ունի, մենք պաշտոնապես տոնում ենք հայոց Բանակի կազմավորման 22-րդ ամյակը:
Լինելով աշխատանքային գործուղման մեջ, ես ԲՀԿ Երիտասարդների Միության, իմ կուսակցական ընկերների հետ չեմ կարող այս տարի, ինչպես նախորդ տարիներին, այցելել Եռաբլուրի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Թեև չեմ լինելու մայրաքաղաքում, այնուամենայնիվ, ես Ձեզ հետ եմ, իմ ընկերների կողքին եմ և նրանց հետ միասին խոնարհվում մեր հերոսների առջև: