▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավով պիտի ասեմ, որ էս պուճուրի համար արեցինք ամեն բան որ փրկվի...

Ցավով պիտի ասեմ,որ էս   պուճուրի համար արեցինք ամեն բան, որ փրկվի:Բայց ըստ բժիշկների  հավաստմամբ շատ քիչ օրեր են մնում փոքրիկին :
Նոյեմբերի 14-ի առավոտյան հայտնի էր  դարձել 1-ամյա Արտյոմ Ոսկանյանի բիոպսիայի պատասխանները. ուռուցքը չարորակ է, շատ ագրեսիվ ու հազվադեպ տեսակի, բժշկական անվանումը՝ ATRT, այն առաջացել է մոտ 3-7 շաբաթ առաջ:
Էս պահի դրությամբ բժիշկները դադարեցրել են բոլոր միջամտությունները; Քիմիոթերապիան  դադարեցվել է: Վիրահատությունը անիմաստ է:
Երեխային տեղափոխել են հոսփիս,հյուրատան նման մի բա է, որտեղ  նա կլինի   բժիշկների   ու բուժքույրերի հսկողության տակ, մինչ իր կյանքի վերջը:  Խոսքը մի քանի օրվա մասին է,որովհետև ուռուցքը շատ ագրեսիվ է:
Գերմանիայում  ու Հայաստանում շատերն են ոտքի ելած ու ինչ որ պետք է արել են ու անում են:
Բոլոր հարցերը կարողանում են կարգավորել մակարդակով:
Վստահ ասում եմ,բալիկը մինչ կյանքի վերջին րոպեն  շրջապատված կլինի հոգատար մարդկանցով:
Գումարային փոխանցումները դադարեցնել է պետք; Եղած փոխանցումները բավական են բոլոր  ծախսերը  հոգալու  համար:
Եթե աննախադեպ որևէ պահ լինի` կտեղեկացնենք;
Բոլոր-բոլորից շատ շնորհակալ ենք, ով կանգնել է էս պուճուրի կողքին` թե ֆինանսապես,թե հոգեպես,թե խորհուրդներով ու թե աղոթքներով:

 

Աղբյուր`  anushanahit.livejournal.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին