▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան

Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին. երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին, բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Այսօր հերթը հասավ Մհերին և կրկին լռում է բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը։

Բժիշկներ ջան, հույս ունեք, որ անձամբ ձեզ չե՞ն հասնի, անձամբ ձեզ չե՞ն կպնի։ Հույս ունե՞ք, որ չկայացած բժիշկ, բժշկին ատող, մասնագետներից սարսափող և զզվող, Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող ԱԹորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը։

Հակատուբերկուլոզային դիսպանսերներ,

Ուռուցքաբանություն,

ՁԻԱՀ-ի կենտրոն,

Ծննդատներ,

Ինֆեկցիոն ծառայություն,

Մաշկավեներաբանական դիսպանսեր,

Բազմաթիվ հարգված վաստակավոր բժիշկներ,

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ։

ՀԱՅ ԲԺԻՇԿ, այդ հաջորդը ԴՈՒ՛ էս։

ՁԱՅՆ ՀԱՆԻՐ, ԲԺԻՇԿ, ՔՈ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՒ ՎՐԱ ՈՏՔԵՐ ԵՆ ՍՐԲՈՒՄ», գրել է բժիշկ-համաճարակաբանը։

Կարդացեք նաև՝ Առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Նախարարությունը ցավում է նրա որոշման համարԱՆ մամուլի խոսնակը՝ Մհեր Դավիդյանցի հրաժարականի մասին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին