▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չփրկիչը. պետությանը պետք է մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր որոշումների համար.. . .

ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է․ ՊՎԾ

2004 թ. այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Ձմեռ-աշուն պայքար` այս պահին Դիլիջանում. Գագիկ Սուրենյան

Հանդիպում եմ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն

Կրակոցներ Տիգրան Մեծի պողոտայում

Գեղամ Օհանյանն ու նրա հետ կորած մյուս քաղաքացին գտնվել են

Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ն արձագանքել է սկանդալային տեսանյութին

Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով)

Էսքան անպատասխանատու տղամարդ դեռ հանդիպած չկամ. Ստյոպա Սաֆարյան

Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած

Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա

Սերժ Սարգսյանի ելույթը շարունակություն կունենա

Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից

Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում

«Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան

«Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը». ո՞վ էր Նոր Նորքի ֆեյսբուքյան էջից սկանդալային գրառում արել

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Ժամանեցի Հռոմ...Նիկոլ Փաշինյան

Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ. . .

Ողբերգական ավտովթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Դե ինչ, կաշխատեմ ապահովել դիտարժանությունը․Սարհատ Պետրոսյանը՝ դատական հայցի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ 1996-ի ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի մոտեցումների մասին

«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. Պարզաբանում

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, գործկոմը ընդունել է

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյին

Asekose.am-ի յութուբյան ալիքն այլևս 150.000 հետևորդ ունի. պաշտոնական հավաստագիր YouTube-ից

Ո՞ր ապրանքը՝ որքա՞ն կթանկանա հունվարի 1-ից

Բռնի ուժ կիրառեցին իմ նկատմամբ. Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Վանեցյանը պատրաստ է ընդունել հրաժարականի պահանջը՝ պայմանով

«Հաճելի» զրույց հարևանների հետ՝ Արցախի թեման շահարկելու անհաջող փորձից հետո. Բաբկեն Թունյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Duomo di Milano

Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում. այրվում է ռեստորանի տանիքը

Ամենաճիշտ տեղը հայերու մեջ, Հայաստանում ապրելն է. Գևորգ Սարյան

Հանդիպում եմ Լոմբարդիայի փոխնահանգապետի հետ․ Նիկոլ Փաշինյան

Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար

Աճուրդի է հանվում մաքսային կոմիտեի նախկին ղեկավարի «Գոլդեն փելես» հյուրանոցը

Ոստիկանությունում տեսաձայնագրվող սարքեր կտեղադրվեն՝ խոշտանգումներից խուսափելու համար

Պարզ արդյունքը՝ ՀՀ քաղաքացիների համար չկան վիզաներ. Արմեն Սարգսյանն ամփոփել է այցը Կատար

Երեկվա ուղիղ եթերից ժամեր անց հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից. Արտյոմ Կարապետյանի «լայվը»

Դոմիկում ապրողին լավ բնակարան տալով՝ ավելի ենք աղքատացնում, պետք է նաև աշխատանք տալ. Հայկակ Արշամյան

Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու

Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում

Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ նրա թիմում հիասթափված են

Ծեծ չէ, ապտակել եմ ուղղակի. Գեղամ Մանուկյանը՝ ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը պնդում է, որ ինքն է ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Այս մասին նա լրագրողնեին ասաց այսօր՝ հունիսի 4–ին, Կենտրոնի ոստիկանության մոտ, որտեղ նա, ՀՅԴ–ականների նախաձեռնած «Ես եմ ծեծել» ակցիայի շրջանակում եկել էր ոստիկանությանը հայտնելու, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ մինչեւ ակտիվիստին ծեծելը եղել են եւ՛ իր եւ՛ հասարակության բազմաթիվ նախազգուշացումներ։

 

 

 

«Այսօր ինչ-որ կենսագրություն չունեցող ու մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ տա Արցախը նվաստացնե՞լ, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանի մասին ամենավերջին թուրքաբարո տերմիննե՞րն օգտագործել: Ադրբեջանցիներն են այդ բառերն օգտագործում, եւ այդ ամբողջը սոցիալական ցանցերում է: Որեւէ մեկը դեմը չի առնում, խրախուսվում են, անունները դրել են ակտիվիստ: Նման դեպքերից մեկն էլ Հրանտ Մարգարյանի հետ էր կատարվել: Եվ այս ամեն ինչը հանդուրժվում է: Չեղավ մի քաղաքական գնահատական: Դրա համար ես եմ ծեծի ենթարկել, որը ծեծ էլ չէ, ապտակ է ուղղակի: Պետք է սաստվի սա: Եվ գիտեմ, որ հիմա շատ երիտասարդներ ներկայացել եւ ասել են, որ` մենք ենք հեղինակը»,- ասաց Մանուկյանը, եւ նշեց, որ հայրաբար բոլորն էլ կապտակեին:

Մանուկյանի խոսքով՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը սոցիալական ցանցերում պարբերաբար, տարբեր առիթներով հայհոյանքներ է հնչեցրել դաշնակցականների հասցեին. «Վերջում սրան պետք է հանգեցներ: Իր կողմնակիցներին առիթ եմ ունեցել ասելու՝ ներողություն թող խնդրի: Իսկ այս տղան շարունակում է նույն հայհոյանքներով: Սա թող դաս լինի ուղղակի: Վստահ եմ, որ շատ շատերը պատրաստ են այդ ծեծողը լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով միջադեպի մասնակիցներից բերման ենթարկված Յուրա Հովհաննիսյանին՝ Մանուկյանն ասաց, որ անձը ՀՅԴ անդամ է. «Նա ապրիլյան պատերազմում 2 ամսից ավելի Թալիշի դիրքերում մարտական հերթապահության է մասնակցել: Հիանալի երիտասարդ է»,- ասաց Մանուկյանը եւ ավելացրեց, որ ինքը չէր ցանկանա՝ նման միջադեպ պատահեր. «Մեր երկրում պետք է բռնությունը բացառվի: Չպետք է խրախուսվի, չպետք է թեւ տրվի այդ մարդկանց, որոնք հայհոյում են սոցիալական ցանցերում»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՅԴ անդամները հերթով գալիս են Կենտրոնի ոստիկանություն, և հայտնում, որ իրենք են ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին: Այս պահին շուրջ 20 անդամ ներկայացել է ոստիկանություն:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին եւ գլխին՝ պատճառելով վնասվածք:

 

 

 

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 4-ին, միջադեպի մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել մեկ անձ, ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածը ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանն է:

Նա այսօր է բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քաղաքացուն բերման ենթարկելու ոստիկանության հաղորդագրությունից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը եւ այլ դաշնակցականներ Facebook սոցիալական ցանցում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենց վրա են վերցնելու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը:

Մանուկյանը եւ մի խումբ այլ դաշնակցականներ այս պահին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում են:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին