▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծեին, թե չծեծեին`ազատամարտիկն այդ օրը մահանալու էր. «Ջունգլը» ազատ է արձակվել

 

2014թ. հուլիսի 13-ին հարեւաններ՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց հուլիսի 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Նրա մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել էին։
Այս գործով ձերբակալված Գեւորգ Սարգսյանը՝ «Ջունգլը» պարզվում է կատարած հանցագործությունից ընդամենը 10 ամիս անց ազատ է արձակվել: Այս մասին asekose.am-ի թղթակցին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մենք այս մասին նախնական տեղեկատվությունը ստցել ենք Նոր Նորքի բնակիչներից, հաշվի առնելով, որ Գևորգ Սարգսյանն էլ է այդտեղ ապրում: Դրանից հետո անընդհատ փորձում էինք քննիչին գտնել, որպեսզի հասկանայինք՝ ինչ է կատարվում: Նա երեկ ամբողջ օրը չէր պատասխանում մեր զանգերին: Ի վերջո, նա պատասխանեց ու ասաց, որ այսօր կարող ենք գնալ փորձագետի եզրակացությանը ծանոթանալ, որ ի դեպ ապրիլի 2-ից արդեն քնիչի մոտ էր:  
Այլ կերպ ասած՝ դատախազի որոշմամբ՝ Գեւորգ Սարգսյանն ազատ է արձակվել, ինչի առթիվ փաստաբան Ալումյանը նկատեց, որ որոշումը օրինական լինել չի կարող և այստեղ մեծ կոռուպցիոն երևույթներ կան, ինչի մասին ինքը շուտով բացահայտորեն  կասիի: 
Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել էր, որ ազատամարտիկը մահացել է ծեծի հետեւանքով: Մեղադրվող կողմը կրկնակի փորձաքննություն էր պահանջել, ինչի արդյունքում տրված եզրակացության մեջ Հայկ Ալումյանը բավական անհասկանալի կետեր է մատնանշում.
Փորձագետներին հաջողվել է գրել, որ իբր բոլոր դեպքերում Վարդան Թումանյանը պիտի մահանար էդ օրը՝ անկախ նրանից կծեծեին այդ մարդուն, թե չէ: Դրա հիման վրա էլ ասել են, որ պատճառահետևանքային կապ չկա այդ ծեծի և մահվան միջև: Ասում են, այդ մարդը հիվանդ էր, կապ չունի նրան ծեծել են, թե ոչ, նա մահանալու էր: Այսինքն՝ այդ եզրակացությանմբ ստացվում է, որ բոլոր դեպքերում այդ օրը Վարդան Թումանյանը պիտի մահանար, ինչն աբսուրդ է:

2014թ. հուլիսի 13-ին Նոր Նորքում հարեւաններ՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել շախմատի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյան, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց հուլիսի 15-ին հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո արցախյան ազատամարտի մասնակից 52-ամյա Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Նրա մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գագիկ Ղուկասյանն ու Գեւորգ Սարգսյանը կալանավորվել էին։

Այս գործով ձերբակալված Գեւորգ Սարգսյանը՝ «Ջունգլը» պարզվում է կատարած հանցագործությունից ընդամենը 10 ամիս անց ազատ է արձակվել: Այս մասին Asekose.am-ի թղթակցին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մենք այս մասին նախնական տեղեկատվությունը ստացել ենք Նոր Նորքի բնակիչներից, հաշվի առնելով, որ Գևորգ Սարգսյանն էլ է այդտեղ ապրում: Դրանից հետո անընդհատ փորձում էինք քննիչին գտնել, որպեսզի հասկանայինք՝ ինչ է կատարվում: Նա երեկ ամբողջ օրը չէր պատասխանում մեր զանգերին: Ի վերջո, նա պատասխանեց ու ասաց, որ այսօր կարող ենք գնալ փորձագետի եզրակացությանը ծանոթանալ, որ ի դեպ ապրիլի 2-ից արդեն քնիչի մոտ էր»:  

Այլ կերպ ասած՝ դատախազի որոշմամբ՝ Գեւորգ Սարգսյանն ազատ է արձակվել, ինչի առթիվ փաստաբան Ալումյանը նկատեց, որ որոշումը օրինական լինել չի կարող և այստեղ մեծ կոռուպցիոն երևույթներ կան, ինչի մասին ինքը շուտով բացահայտորեն կասի: 

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել էր, որ ազատամարտիկը մահացել է ծեծի հետեւանքով: Մեղադրվող կողմը կրկնակի փորձաքննություն էր պահանջել, ինչի արդյունքում տրված եզրակացության մեջ Հայկ Ալումյանը բավական անհասկանալի կետեր է մատնանշում.

«Փորձագետներին հաջողվել է գրել, որ իբր բոլոր դեպքերում Վարդան Թումանյանը պիտի մահանար էդ օրը՝ անկախ նրանից կծեծեին այդ մարդուն, թե չէ: Դրա հիման վրա էլ ասել են, որ պատճառահետևանքային կապ չկա այդ ծեծի և մահվան միջև: Ասում են, այդ մարդը հիվանդ էր, կապ չունի նրան ծեծել են, թե ոչ, նա մահանալու էր: Այսինքն՝ այդ եզրակացությանմբ ստացվում է, որ բոլոր դեպքերում այդ օրը Վարդան Թումանյանը պիտի մահանար, ինչն աբսուրդ է»,-մեզ հետ զրույցում ասաց Ալումյանը:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին