Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք:

Այս մասին հայտնում է ArmLur.am-ը, ում հավաստի տեղեկությունների համաձայն` Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրականացրել են քարոզարշավ:
Արդյունքում, կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին եւ զրուցել բնակիչների հետ: Արդյունքում, բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացեք ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վիճաբանություն, ինչից հետո բանը հասել է բռունցքներին եւ զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք:
Իրավիճակը անքան է թեժացել, որ գործին խառնվել են իրավապահները եւ զրուցարանից բերման են ենթարկել բնակիչներից՝ Գևորգ Գևորգյանին Ավետիք Բարսեղյանին եւ Սերոբ Սարգսյանին: Սակայն բակում վիճակը այնքան թեժ է եղել, որ դեպքի վայր է շտապել Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


