▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ իմ 2 փոքր երեխաները պետք է օգտվեն այդպիսի աջակցությունից. Նիկոլ Փաշինյան

 

Եթե Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում բոլորին աջակցություն տա, դա նշանակում է, որ այդ ռեսուրսն օգտագործվում է նաեւ նրանց համար, որոնք այդքան էլ դրա կարիք չունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացին հարց էր ուղղել վարչապետին, թե ինչու նոր նախագծում որոշվեց, որ միանվագ գումար ստանան այն մայրերը, որոնք չեն աշխատում եւ նպաստառու չեն. «Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե օգտվեին բոլոր երեխաները. թող չլինի 100 հազար դրամ, լինի 20 հազար դրամ, բայց բոլորն օգտվեն։ Երեխան երեխա է, բոլորն էլ ուտել են ուզում։ Օրինակ, կան մարդիկ, որոնք հեռացված չեն աշխատանքից, բայց մատնվել են հարկադիր պարապուրդի եւ ունեն անչափահաս երեխա»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աջակցության ծրագրերում իրենց համար ամենակարեւոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է. «Եթե վերցնենք ձեր հարցի ուղիղ իմաստը, երբ ասում եք՝ եկեք բոլոր երեխաներին օգնենք, բայց կան երեխաներ, որոնք այդ օգնության կարիքը չունեն այն չափով, ինչ չափով մյուս երեխաները։ Եթե մենք բոլորին ենք տալիս, դա նշանակում է, որ այդ ռեսուրսն օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք այն մակարդակի կարիք չունեն»։

Վարչապետը բերեց իր ընտանիքի օրինակը.

«Ես ունեմ 4 երեխա, 2-ը չափահաս են, բայց իմ 2 փոքր երեխաները չեմ կարծում, որ պիտի օգտվեն այդպիսի աջակցությունից։ Մեր խնդիրը հասցեականությունն ապահովելն է։ Լավ է հնչում՝ բոլոր երեխաներին աջակցել։ Մարդիկ կան, որոնք այդ աջակցության կարիքը չունեն, այսինքն՝ իրենց կյանքում շատ բան չի փոխվի։ Մեր երկրում կան նաեւ բարեկեցիկ խավի երեխաներ, գուցե կան երեխաներ կան, որոնց ծնողների եկամուտները ոչ թե նվազել, այլ ավելացել են այս ընթացքում»։

Փաշինյանը նշեց, թե որ դեպքերում են ծրագրերը աշխատում. «Մենք օգնում ենք այն մարդկանց, որոնք այս ընթացքում աշխատանքից ազատվել են, նրանց ենք օգնում, որոնք ազատվել են աշխատանքից եւ ունեն երեխաներ, նրանց, որոնք որոշակի ոլորտների աշխատողներ են՝ հարկադիր արձակուրդում են, բայց չեն վճարվում։ Կանխավարկածն այն չէ, որ բոլորին գտնում ենք, բայց համարում ենք, որ կան ընտանիքներ, որ, օրինակ՝ եթե մի ընտանիքը այս ծրագրին չի համապատասխանում, ապա մյուս ծրագրին է համապատասխանում»։

Վարչապետը հայտնեց, որ ընդունվել է 9 ծրագիր, որոնց մի մասն արդեն աշխատում է, մյուս մասն էլ կաշխատի մյուս շաբաթվա ընթացքում։

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

​​​​​​​

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին