▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող չնշել նաև այն մեղքի զգացողության մասին, որ զգում եմ. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էնքան զգացողություններ կան էսօր` ցավ, հպարտություն, ափսոսանք, հուսահատություն, ջղայնություն: Նույնիսկ չեմ կարող նկարագրել էն երախտագիտությունը, հպարտությունը ու անսահման սերը, որ զգում եմ մեր տղաների հանդեպ, որ հիմա մեր հետ չեն ֆիզիկապես, բայց ամեն վայրկյան մեր սրտերում են: Չեմ կարող չնշել նաև էն մեղքի զգացողության մասին, որ զգում եմ: Ու միայն մի բան մենք բոլորս կարող ենք անել տղաների համար: Ավելի արդար, հարգալից ու սիրով լինենք մեր կողքինների ու մեր հայրենիքի հանդեպ: 


Իսկ աշխարհի էն բոլոր ղեկավարները, որ սրիկայաբար խաղացել են ու խաղում են մարդկային կյանքերի հետ, վստահաբար, ինչ որ մի ձևով, ինչ որ մի օր պատասխանատվության են ենթարկվելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին