«Արդեն երկար ժամանակ է` բազմիցս իմ հասցեին անբարոյական արտահայտություններ են հնչեցնում, սակայն ուշադրություն չեմ դարձնում: Այս հիմարությունը նմանատիպ մեկի ձեռքի գործն է, սակայն մինչ օրս չեմ կարողանում բացահայտել, թե ովքեր են նրանք»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն` արձագանքելով լրատվամիջոցներին տարածված նամակը, թե իբր ինքն «ինքնասպանություն»է գործել:
Հիշեցնենք, որ Սևան Աղաջանյանը հասարակությանն առավել հայտնի դարձավ Կիրովի անվան մանկական զբոսայգում այլասերվածության դեմ իր ակցիաներով: