▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք գալիս ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ընտրվելու դեպքում ովքեր են լինելու փոխվարչապետերը, ՊՆ ղեկավարը, ԱԳ նախարարը, ֆինանսների նախարարը.

«Կառավարության ձևավորումը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Որոշումները պետք է լինեն առավելագույնս քննարկված և առավելագույնս ինստիտուցիոնալ: Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե որքանով են որոշումների կայացման վրա ազդում ղեկավարաների սուբյեկտիվ մոտեցումները եւ որքանով են դրանք հավասարակշռված պետական ինստիտուտներով: Ինչ վերաբերում է կառավարության կազմին, այս պրոցեսը ֆորսմաժորային վիճակում է տեղի ունենում, կառավարության ձեւավորումը ներքոաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Եթե սա սովորական պրոցես լիներ, այլ գործընթաց կլիներ: Ձեր հարցի պատասխանը գտնելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որը ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Պետք է արձանագրվի այդ շրջանակը և կառավարությունը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկման արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուի խոսքով, իրենց նպատակը համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է. «Կառավարության կազմը կձևավորվի, կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա եւ կառավարության կազմը կձեւավորվի այդ պատկերի շրջանակում իրականացվող քաղաքականության եւ քննարկումների շրջանակում: Չեմ ուզում հավակնոտ հայտարարություն անել, բայց մեր ձգտումը պետք է լինի ձևավորել համաձայնության կառավարություն: Մենք ունենք մեր կադրային բազան, բայց մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու»:

Խոսրով Հարությունյանն էլ նշեց. «Եթե անուններ չեք հնչեցնում, անորոշությունը մեծացնում ենք, իսկ եթե չկան, առավել ևս անորոշությունը մեծ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին