▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր նահատակ 15 որդիներին նրանց գերագույն գլխավոր հրամանատարը անուղեղ *** ներկայացրեց. մարսելո՞ւ եք»

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

«Հարգելի՛ որդեկորույս ծնողներ. այսօր ձեր նահատակ 15 որդիներին նրանց գերագույն գլխավոր հրամանատարը անուղեղ հիմար ներկայացրեց:
Լինելով սակրավորներ` իբրև թե տասնհինգ հոգով տասնհինգ գրամ խելք չեն ունեցել, որ բաց կրակի վրա գերբռնկվող բենզին չլցնեն: Որ հրամանին չենթարկվեն, որ վառարանը, փաստացի, ռումբ չդարձնեն: Որ հայտարարվող հրդեհի պարագայում մնացած հրեղեն գունդը չշպրտեն մյուսների վրա և որ չմտածեն, որ այրվող գոմից պետք է շտապ վազքով դուրս գալ: Սակրավորները: Ռումբ վնասազերծողները: Կրակի ու ֆիզիկայի հետ գործ ունեցողները: Ինժեներները: Ֆիզիկայից հասկացողները: Զինվորները: Շփման գծի հարևանությամբ ծառայություն իրականացնողները:
Մարսելո՞ւ եք սա:
Մարսելո՞ւ եք պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և կառավարության ու նրանց պարագլխի չհրաժարականի հանգամանքը:
Մարսելո՞ւ եք, որ տասնհինգ նահատակ կյանքերի ոչնչացման մեղքը` ըստ էության` զանգվածային սպանության նմանություն ունեցող սարսափելի արարքի պատասխանատվությունն արդեն իսկ դրվել է հենց նույն այդ կյանքերի` ձեր զավակ նահատակների ուսերին:
Ի՞նչ եք անելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին