▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր նմաններն են խայտառակում ռեսպուբլիկան. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլ ախմախություն չկա՞ր ասելու... Չէ մի չէ, մի հատ էլ անուն-ազգանունների վեթինգի առաջարկ արեք:

 

 

Ինչպես կարելի է նման մակարդակի իջնել։ Այստեղ են ասել` «Ձեր նմաններն են խայտառակում ռեսպուբլիկան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ  անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին, ասել էր.  «Հայկ Ալումյանն էն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում, ով Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության մեջ է մեղադրվել դատարանի կողմից, կալանավորվել է : Հայկ Ալումյանը պետք է փոխի իր անունը, քանի որ Հայկ անունը պատիվ չի բերում այդ անունը կրող մյուս քաղաքացիներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին