▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում` 2 կին». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։
Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում` 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:
Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:
Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»։

Դիտեք նաև՝

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է․ «Ինչպես և սպասվում էր, Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, ինչ որ մեկի կողմից, ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղ կատարած ձայնագրության գործով։ Զարմացե՞լ եմ, իհարկե ոչ, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել։ Զարմացել է քրեական դատավարությունն ու պատմուճանը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին